Գլենդելի ոստիկանությունը հայտնում է, որ հինգ տղամարդ ուրբաթ օրը մեղադրվել են անձը հաստատող փաստաթղթերի գողության մեջ այն բանից հետո, երբ մի քանի անգամ օգտագործել են վերակոդավորված կրեդիտային քարտեր` գազ գնելու և վերավաճառելու համար:
Glendale Press-News-ը հաղորդում է, որ 45-ամյա Նորիկ Թերգալստանյանը, 24-ամյա Արման Կարապետյանը, 57-ամյա Անդրանիկ Թաշչյանը, 19-ամյա Ալիկ Բաբախանյանը և 48-ամյա Ռուբեն Պետրոսյանը մեղադրվում են նաև Վաշինգտոն նահանգում ապրող 13 մարդկանց բանկային հաշվեհամարների գողության մեջ:
Գլենդելի ոստիկանությունը հայտնում է, որ տղամարդիկ անգամ չեն վախեցել բացեիբաց օգտագործել քարտերը:









































