Հունիսի 17-ին, ժամը 18.28-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Գազել» մակնիշի 15 ԼՕ 530 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «Զիլ-53» մակնիշի բեռնատար ավտոմեքենային, ինչի հետևանքով Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացիներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Այս մասին «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ–ը։









































