Սուդանի մայրաքաղաքում ոստիկանությունն արցունքաբեր գազի օգնությամբ ցրել է ուսանողական ցույցը։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Մի քանի հարյուր ուսանողներ հավաքվել են Խարթումի համալսարանի մոտ, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն՝ կապված աճող գների հետ:
Տեղեկություններ են ստացվում Սուդանի այլ քաղաքներում ևս տեղի ունեցող ցույցերի մասին:
Սուդանի տնտեսությունը ծանր ժամանակներ է ապրում այն ժամանակից ի վեր, երբ 2011 թվականի հուլիսին նավթով հարուստ Հարավային Սուդանն անկախություն ստացավ:









































