Հունիսի 13-14-ը Արևի վրա տեղի ունեցած պլազմայի երկու խոշոր արտանետման հետևանքով Երկրի վրա հունիսի 16-ի լույս 17-ի գիշերը տեղի է ունեցել մագնիսական փոթորիկ: Այս մասին հայտնել են ԱՄՆ-ի տիեզերական եղանակի ուսումնասիրություններով զբաղվող մասնագետները։
Առաջին արտանետման արագությունն այնքան էլ բարձր չի եղել (վայրկյանում 604 կմ), բայց երկրորդը տարբերվել է իր զգալի արագությամբ` վայրկյանում 1360 կմ։
Երկրի մթնոլորտի վրա մագնիսական փոթորիկներն առաջանում են արևային համակարգի ազդեցությամբ: Այդ համակարգից պոկված մասնիկները, կպչելով մագնիտոսֆերային, ստիպում են նրան օրորվել, ինչը կարող է ռադիոկապի խափանման պատճառ հանդիսանալ:








































