Ինդոնեզիայի արևելյան մասում կիրակի օրը խորտակվել է փայտե բեռնատար նավ. որի հետևանքով անհայտ կորել է 15 մարդ: Կատարվում են որոնողական աշխատանքներ:
Փրկարարական ծառայության ներկայացուցչի խոսքերով՝ նավի խորտակման պատճառը վատ եղանակային պայմաններն են եղել. նավը խորտակել են հսկայական ալիքները:
Նշենք, որ նավի վրա գտնվել է 27 մարդ, որոնցից ներկա պահին փրկվել է 12–ը։











































