Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 25-ին պաշտոնական այցով մեկնելու է Իսրայել:
Ինչպես տեղեկացրել է «Մաարիվ»-ը, Պուտինի 24–ժամյա այցեության համար King David Jerusalem հյուրանոցում վարձակալվել է ավելի քան 270 հյուրանոցային համար: Պուտինի այցի ընթացքում հյուրանոցն այլ հյուրեր չի ընդունելու:
Ինչպես գրում են իսրայելական ԶԼՄ-ները, Պուտինին Իսրայել կատարած այցի ժամանակ ուղեկցելու է չորս հարյուր մարդ: Ռուսական պատվիրակությունն Իսրայել է ժամանելու երեք ինքնաթիռով, որոնցով կբերվեն նաև զրահապատ լիմուզիններ։
Ակնկալվում է, որ Վլադիմիր Պուտինը հանդիպելու է նախագահ Շիմոն Պերեսի, վարչապետ Բանիամին Նեթանյահուի և ՆԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանի հետ: ՌԴ նախագահը նաև մասնակցելու է Նեթանիայում Կարմիր բանակի զինվորների հիշատակին նվիրված հուշարձանի բացման պաշտոնական արարողությանը:
Դրա հետ մեկտեղ ՌԴ նախագահի պաշտոնական կայքում որևէ տեղեկատվություն չկա նախատեսվող այցի վերաբերյալ:







































