Մինչ Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների սկսվելը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել հույներին քվեարկել այն ուժի օգտին, որը խստորեն կհետևի խնայողությունների վերաբերյալ սահմանված կանոններին և կկատարի եվրոգոտու ֆինանսական օգնության պայմանները: Նշենք, որ Հունաստանում ընտրական տեղամասերը բացվել են 09.00-ին:
Ինչպես հաղորդում է ВВС-ն, այդ ընտրությունների արդյունքները լուրջ ազդեցություն կունենան եվրոգոտու հետագա ճակատագրի և Եվրոպայում պարտքային ճգնաժամի զարգացման վրա, քանի որ Հունաստանին եվրոգոտուց դուրս հանելու որոշումը կարող է շղթայական ազդեցություն ունենալ:
Դրա հետ մեկտեղ գլխավոր հակառակորդներ ծայրահեղական «Սիրիզա» կուսակցությունը և պահպանողական «Նոր ժողովրդավարական կուսակցությունը» տարբեր հայացքներ ունեն տնտեսական քաղաքականության վերաբերյալ: Պահպանողականների կարծիքով՝ երկիրը պետք է մնա եվրոգոտում, «Սիրիզայի» առաջնորդները համարում են, որ պետք է հրաժարվել կոշտ տնտեսական քաղաքականության պարտավորվածություններից:
Ըստ վերջին սոցհարցումների` երկու կուսակցություններն էլ գրեթե հավասար ձայներ ունեն:







































