Իրանական պատվիրակությունը Սայիդ Ջալիլի ղեկավարությամբ այսօր մեկնել է Մոսկվա՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ վեց գերտերությունների ներկայացուցիչների հետ բանակցելու համար: Ինչպես մեկնաբանում է Свобода ռադիոկայանը, երկուշաբթի օրը կսկսվեն երկօրյա բանակցություններ՝ իրանական պատվիրակության և Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Մոսկվան հույս ունի` բանակցությունների այդ փուլում կսկսվի ձևավորվել իրանական միջուկային խնդրի լուծման ձևաչափերը:
2010 թվականից Իրանը պաշտոնապես արտադրում է 20 % հարստացված ուրան, ինչը միջազգային հանրության մոտ կասկածներ է առաջացնում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ: Միջազգային միջնորդների «Վեցնյակն» անհաջող փորձում է համոզել Թեհրանին դադարեցնել ուրանի հարստացումը: Վերջերս ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները հայտնաբերել են, որ Ֆորդո գործարանում 27 % հարստացված ուրան է արտադրվել: Իրանի իշխանությունները հայտարարել են, որ 20 %-ից բարձր հարստացումը կատարվել է տեխնիկական խնդիրների պատճառով:








































