Facebook-ի գլխավոր տեխնոլոգ Բրեթ Թեյլորը հայտարարել է, որ հեռանում է սոցիալական ցանցից նոր ընկերություն հիմնելու նպատակով:
Անցյալ ամիս Facebook-ը որոշեց վաճառել ընկերության մի մասը Nasdaq բորսային շուկայում:
BBC News-ի փոխանցմամբ` փորձագետները այդ ժամանակ ենթադրում էին, որ ընկերության որոշ անդամներ կորոշեն այլ բանով զբաղվել:
Ընկերության բաժնետոմսերի գինը բավականին նվազեց բորսային շուկայում հայտնվելուց հետո` 38 դոլարից հասնելով 30.21 դոլարի:








































