Reuters-ի փոխանցմամբ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տիկնոջ հետ շաբաթ օրը Չիկագոյում մասնակցել է իր ավագ խորհրդականներից մեկի՝ Վալերի Ջարեթի դստեր հարսանեկան արարողությանը: Հարսանեկան արարողությանը մասնակցել են ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ և գործարարներ: Սպիտակ տունը մասնավոր այս միջոցառմանը նախագահ Օբամայի մասնակցության մասին տարածել է հաղորդագրություն ընդամենը մեկ նախադասությամբ՝ առանց մանրամասների:
Կիրակի օրը, Օբաման մեկնելու է Մեքսիկայի Լոս Քաբոս քաղաք, որտեղ G-20-ի երկրների ներկայացուցիչները քննարկելու են եվրոպական խորացող ճգնաժամը և պատրաստվելու են Հունաստանի ընտրություններից հետո ֆինանսական շուկայի հնարավոր անկմանը:








































