Яблоко կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկին հայտարարել է, որ նախագահական և խորհրդարանական ընտրություններ Ռուսաստանում կարող են տեղի ունենալ ցանկացած պահի:
Նա ասել է, որ նոր ընտրություններ կարող են լինել ոչ թե 4-5 տարի անց, այլ շատ ավելի շուտ, և այդ ժամկետը կախված կլինի մարդկանց տրամադրությունից, նրանց վերաբերմունքից այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է երկրում:
«Անցած խորհրդարանական ընտրություններում, պաշտոնական տվյալների համաձայն, մենք մանդատ ենք ստացել ավելի քան 2.5 միլիոն ընտրողներից, ովքեր չեն ցանկանում ապրել անօրինականության, կոռուպցիայի և անդադար ստի պայմաններում, և մենք անպայման կարդարացնենք այդ մանդատը»,- հայտարարել է Յավլինսկին:
Яблоко-ի ղեկավարն ընդգծել է, որ իր խնդիրն այն է, որ պահպանվի բողոքի խաղաղ բնույթը և լցվի քաղաքական բովանդակությամբ:










































