Սիրիայում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար գեներալ Ռոբերտ Մուդը հայտարարել է, որ դադարեցնում է աշխատանքները՝ երկրում բռնության ուժեղացման պատճառով:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, առաքելության հայտարարության մեջ ասվում է, որ դիտորդների աշխատանքի դադարեցումը Քոֆի Անանի ծրագրի անարդյունավետությունն ապացուցող վերջին նշանն է, քանի որ և՛ կառավարական զորքերը, և՛ ընդդիմությունն արհամարհում են այն:
«Դիտորդները պլանային պարեկություն չեն կատարի և կմնան իրենց տեղերում մինչև նոր կարգադրություն»,- ասել է Մուդը:
Նա նաև նշել է, որ առաքելության շարունակումը շատ մեծ ռիսկ է պարունակում հենց դիտորդների համար:











































