Շվեդիայի Ձախ կուսակցության քաղաքական գործիչները ցանկանում են օրենք ընդունել, որը կարգելի կանգնած միզել: Օրենքը պետք է տարածվի բոլոր հաստատությունների վրա, որոնք պատկանում են տեղի իշխանության մարմիններին և խորհուրդներին:
Ձախերը կարծում են, որ նստած միզելն ավելի հիգիենիկ է տղամարդկանց համար, բացի այդ, նստած դիրքը ֆիզիոլոգիական առումով ավելի էֆեկտիվ է միզապարկի դատարկման համար: Ինչպես տեղեկացնում է The Local.se կայքը, որոշումը տղամարդկանց կողմից միանշանակ չի ընդունվել:
Ձախերն իրենց հիգիենիկ պահանջը հիմնավորել են բժշկական հետազոտությամբ: Նստած միզելը նվազեցնում է շագանակագեղձի հիվանդությունների առաջացման վտանգն ու բարելավում է սեռական կյանքը:








































