Ֆիլիպինների կառավարությունը հետ է կանչել իր երկու նավերը Հարավչինական ծովի Չինաստանի հետ վիճելի տարածքից՝ չնշելով դրանց վերադարձի ժամկետը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Ֆիլիպինների ղեկավար Բենինիո Ակինոն հայտարարել է, որ նավերին կարգադրել է վերադառնալ՝ հակամարտության շրջանում ուժեղ փոթորիկների պատճառով:
Երկու երկրների միջև տարածքային վեճը նոր ուժով բռնկվեց ընթացիկ տարվա ապրիլին, երբ ֆիլիպինյան նավերը փորձեցին ձերբակալել վիճելի տարածքում ձկնորսություն կատարող չինացի ձկնորսներին:
Հարավչինական ծովի ջրային տարածքը հարուստ է նավթով և գազով: Բացի Չինաստանից և Ֆիլիպիններից, այս տարածքի հանդեպ հավակնություններ ունեն ևս 4 պետություններ:








































