«Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն Dolce Sport հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ կլքի թիմը այն ժամանակ, երբ կգիտակցի, որ այլևս ի վիճակի չէ արդյունքի հասնել: Նա նաև շոշափել է Խոսեպ Գվարդիոլայի` «Շախտյոր»-ը գլխավորելու թեման:
«Յուրաքանչյուր նոր ֆուտբոլային տարվա մեկնարկից առաջ մտածում եմ, որ այն վերջինը կլինի «Շախտյոր»-ում, որ հնարավոր չէ մշտապես հաջողությունների հասնել: Մարզիչը լքում է թիմն այն ժամանակ, երբ պարտվում է: Անգամ Գվարդիոլան լքեց «Բարսելոնա»-ն` Չեմպիոնների լիգայում և ազգային առաջնությունում պարտություն կրելուց հետո:
Ես անչափ ուրախ կլինեմ, եթե «Շախտյոր»-ում ինձ Գվարդիոլան փոխարինի: Դա, առաջին հերթին, կնշանակի, որ նա գիտակցում է ակումբում մեծ ներուժի առկայությունը: Ես սարսափում եմ այն մտքից, որ պատրաստ թիմ կարող է գալ օտար մի մարդ, որը կվերացնի այս տարիների ընթացքում կատարած աշխատանքը և կփորձի սկսել զրոյից»,- նշել է Լուչեսկուն:









































