Վրաստանում հայկական դպրոցները վատ վիճակում են: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը` խոսելով Վրաստանում հայկական դպրոցների վիճակի մասին:
Նա նշեց, որ դպրոցներն արդեն «ավարտվում են»: Նրա խոսքով` անհրաժեշտ թվով աշակերտներ չկան, որպեսզի դպրոցները գործեն:
«Պետության կողմից ևս հետաքրքրություն չկա դպրոցները պահպանելու, իսկ համայնքը կատաստրոֆիկ վիճակում է»,- նշեց Առնոլդ Ստեփանյանը` հավելելով, որ հայ համայնքը ո՛չ ուժ, ո՛չ ցանկություն ունի այդ հարցով զբաղվելու:








































