Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 9, վիրավորվել 31 մարդ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, ականապատ մեքենան պայթեցվել է մայրաքաղաքի հյուսիսում՝ Ալ-Քազիմիա թաղամասում՝ շիա ուխտավորների խմբի մոտ:
Այս օրերին հարյուր հազարավոր շիա ուխտավորներ մասնակցում են կրոնական սգո արարողություններին՝ նվիրված 7-րդ իմամ Մուսա Ալ-Քազիմիին: Երկրի տարբեր քաղաքներից և աշխարհի տարբեր ծայրերից ուխտավորները գալիս են Բաղդադի 16-րդ դարի «Ոսկե մզկիթի» մոտ, որտեղ գտնվում է նրա դամբարանը: