Իսպանիայի իշխանությունները դրական են արձագանքել ԱՄՀ զեկույցին, սակայն դրանում նոր բան չեն տեսել: Այս մասին հայտնում են իսպանական ԶԼՄ-ները` հղում կատարելով կառավարության բարձրաստիճան աղբյուրին:
Ուրբաթ ԱՄՀ-ն հրապարակեց ամփոփիչ հայտարարություն, որտեղ նշվում էր, որ Իսպանիայի իշխանությունները շատ ջանքեր են գործադրել տնտեսությունը վերականգնելու ու ներդրողների վստահությունը վերադարձնելու ուղղությամբ, սակայն դրա աճի կանխատեսումները նախկինի պես թույլ են:
«Մարիանո Ռախոյայի կառավարությունը կարծում է, որ ԱՄՀ վերջին զեկույցը, որտեղ պարունակվում են խորհուրդներ ԱԱՀ-ն բարձրացնելու ու պաշտոնյաների աշխատավարձերը կրճատելու վերաբերյալ, դրական կետեր ունի, սակայն դրա հետ միասին, նոր բան չի պարունակում»,- իսպանական պարբերականը մեջբերում է իր աղբյուրի խոսքերը:
Ինչպես նկատում են իսպանական ԶԼՄ-ները, վարչապետ Մարիանո Ռախոյայի ձեռնարկած կառուցվածքային բարեփոխումներն արդեն տվել են դրական արդյունք:








































