Sunday, 07 06 2026
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան

«Թուրքիայի ամենաուժեղ մարդը կարող է լուծել քրդական հարցը». Լեյլա Զանա

Թուրքական Hürriyet թերթին տված հարցազրույցում Դիարբեքիրից թուրքական խորհրդարան անցած քուրդ անկախ պատգամավոր և իրավապաշտպան Լեյլա Զանան հայտարարել է, որ իր կարծիքով՝ վարչապետ Ռեջեփ Էրդողանը կարող է երկրում լուծել քրդական հարցը.

«Ես դեռ հույսեր ունեմ, որ Էրդողանը կարող է խաղաղ ճանապարհով և արդյունավետ լուծել քրդական հարցը: Եկեք այդ մասին բաց խոսենք և ընդունենք այն փաստը, որ ամենաուժեղ մարդը կարող է լուծել այդ հարցը: Ո՞վ է նա: Դա կառավարությունն է ու նրա ղեկավար Ռեջեփ Էրդողանը: Մարդը, որը գլխավորում է Թուրքիայի պատմության մեջ ուժեղագույն կառավարությունը, ունի իշխանություն և կարող է կամքի ուժ ցուցաբերել այս հարցը կարգավորելու համար:

Ես կարծում եմ, որ նա կարող է լուծել այդ խնդիրը: Ես երբեք հավատս չեմ կորցրել դրա նկատմամբ, և այժմ էլ չեմ ցանկանում կորցնել այն: Եթե ես այն կորցրած լինեի, ապա այստեղ չէի լինի: Էրդողանը քրդական հարցի արդյունավետ լուծման համար պետք է բանակցություններ վարի քուրդ քաղաքական գործիչների ու մտավորականների հետ»:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Դիարբեքիրի ծանր հանցագործությունները քննող 5-րդ դատարանը 10-ամյա ազատազրկման դատապարտեց Լեյլա Զանային: Դրա պատճառն այն է, որ նախորդ տարի խորհրդարանում երդում տալուց հետո Լեյլա Զանան խոսել էր քրդերեն, քրդերեն էր հնչել նաև մարտին Նովրուզի կապակցությամբ նրա ելույթը: Լեյլա Զանան Թուրքիայի խորհրդարանում հայտնված առաջին քրդուհին է (1991 թվական, Դիարբեքիր):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում