Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մի շարք հատուկ միջոցներ է ձեռնարկում՝ կանխելու համար Ուրմիա լճի չորացումը: Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն:
Վերջինիս խոսքերով՝ արագացվելու է այն նախագծերի իրագործումը, որոնք ուղղված են Ուրմիա լիճ ջուր հասցնելուն. «Խորհրդարանն արդեն իսկ որոշակի միջոցներ է հատկացրել դրանց իրագործման համար: Երկու նմանատիպ նախագիծ գործարկվելու են տարեվերջին:
Հաջորդ նախագծի մեջ է մտնում սահմանային գետերի (մասնավորապես Արաքս գետի) ջրերն Ուրմիա լիճ հասցնելը: Մենք այդ կապակցությամբ բանակցություններ ենք վարում հարևան երկրների հետ և հետազոտություն ենք անցկացնում»:








































