Զինծառայող Անդրեյ Պշենիչնիկովն ուզում է միանալ պաղեստինյան հակամարտությանը: Ինչպես գրում է Le Monde-ը, այս քայլը կասկած է առաջացրել ինչպես Իսրայելի, այնպես էլ Պաղեստինի մոտ:
Հրեական ծագումով 23-ամյա տաջիկը ցանկանում է հրաժարվել իսրայելական քաղաքացիությունից և դառնալ պաղեստինցի։
ՑԱԽԱԼ-ում ծառայության ժամանակ նա սկսել է քննադատաբար վերաբերվել Պաղեստինի հետ կապված իրավիճակին: Բանակից հետո նա մի քանի ամիս անցկացրել է պաղեստինյան փախստականների ճամբարում, ապա աշխատել է Բեթղեհեմում: Պշենիչնիկովն այժմ շրջագայում է Եվրոպայով ու հույս ունի Բեթղեհեմում դառնալ ռուսալեզու էքսկուրսավար և կոչ է անում բոլոր իսրայելցիներին, ովքեր կողմ են պաղեստինյան պետության ստեղծմանը, գալ Գազա կամ Հորդանանի Արևմտյան ափ և դառնալ պաղեստինցի:
Հոդվածում ընդգծվում է, որ նրա քայլը երկու կողմերի համար էլ կասկածելի է թվացել: Գաղթականների ճամբարում երիտասարդին շատերն ընդունել էն որպես իսրայելական լրտես, իսկ Պաղեստինի ոստիկանությունը երկու անգամ նրան հանձնել է իսրայելական իշխանություններին, որոնք նրան արգելել են վերադառնալ օկուպացված տարածքներ:








































