Լեդի Գագայի համաշխարհային շրջագայությունը նոր խնդիրների պատճառ է դառնում: CBSNews-ը հաղորդում է, որ Թայլանդի մշակույթի նախարարությունը քննադատել է երգչուհուն՝ անցած ամիս Բանգկոկում տեղի ունեցած համերգի ժամանակ Թայլանդի դրոշի սխալ օգտագործման համար:
Համերգի ժամանակ Լեդի Գագան կրում էր Թայլանդի ավանդական զգեստից մի հատված, բիկինի և նստած էր մոտոցիկլետի վրա, որին կապված էր Թայլանդի դրոշը:
Նախարարությունն ասել է, որ դա անպատշաճ է եղել և վիրավորել է թայլանդցիներին:







































