Tuesday, 16 06 2026
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Մոսկվան ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱԷՄԳ-ն և ԱՄՆ-ն կօգնեն Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. Վենս
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
08:50
ԱՄՆ-ում կործանված B-52 ռմբակոծիչում գտնվող բոլոր 8 անձինք զոհվել են
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Վենսը մանրամասներ է հայտնել Իրանի հետ համաձայնությունից, որը «նոր օր» կբացի Մերձավոր Արևելքի համար
Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով
08:10
Թրամփը «կեղծ» է որակել Իրանին ԱՄՆ-ի կողմից նախատեսվող վճարումների մասին տեղեկությունները
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
07:50
Նավթի գները նվազել են – 15/06/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը

Առաջիկա տարիների ընթացքում կբարեկարգվեն երևանյան բոլոր բակերը. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Էրեբունի վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետի մասնակցությամբ հանդիսավորությամբ բացվել է վարչական շրջանի Մանկական այգին: Հանգստի այս գոտու բարեկարգման խոստումը քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչներին տվել էր դեռ նախորդ տարեվերջին այստեղ կազմակերպված ծառատունկի ժամանակ:

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ծրագրի համաձայն ամբողջությամբ բարեկարգվել ու կահավորվել է այգու ողջ` 1,5 հա տարածքը: Համալիր բարեկարգման շրջանակում հիմնովին փոխվել են նաև արտաքին լուսավորման և ոռոգման համակարգերը: Լայնածավալ աշխատանքներ են իրականացվել սիզամարգերի կանաչապատման ու ծաղկապատման ուղղությամբ, իսկ տեղադրված նոր նստարանները, զրուցարաններն ու խաղային նոր ատրակցիոններն էլ արդեն ծառայում են իրենց նպատակին:

«Մանկական այգին իրականում գտնվում էր շատ վատ վիճակում: Տասնյակ տարիներ անխնամ մնալու արդյունքում այգին չէր ծառայում իր բուն նպատակին: Քաղաքապետարանի 2012թ-ի շինբարեկարգման ծրագրով և մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում մեզ հաջողվեց հիմնովին վերակառուցել այգու ողջ տարածքն ու հանձնել բնակիչներին»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին տասնյակ տարիներ անմխիթար վիճակում գտնվող այգին վերակառուցելու համար` ընդգծելով, որ բակերի, պուրակների ու այգիների բարեկարգումն իրապես առաջնահերթ խնդիր է իրենց համար: Քաղաքապետն էլ հորդորել է խնամքով վերաբերել ու պահպանել այն ամենը, ինչը ստեղծվում է բնակիչների հարմարավետությունն ապահովելու համար:

Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը այցելել է նաև Արցախի 8 և Աթոյան անցուղի 18 շենքերի բակերում կառուցված նոր խաղահրապարակներ ու բնակիչների հետ միասին գնահատելով կատարված աշխատանքը, հանդիսավորությամբ բացել է նորաստեղծ հանգստի այդ գոտիները: Բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել Երևանի քաղաքապետին մայրաքաղաքում օրեցօր ավելացող բարեկարգ ու հարմարավետ բակերի, մայրաքաղաքի արտաքին տեսքի նկատելի դրական փոփոխությունների համար: Տարոն Մարգարյանն էլ` ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի ծրագրերն ու իր մոտեցումները, վստահեցրել է, որ քաղաքապետարանի նախաձեռնած «Բարեկարգ Երևան» ծրագրի շրջանակում առաջիկա տարիների ընթացքում կբարեկարգվեն երևանյան բոլոր բակերը:

«Քաղաքապետարանի որդեգրած քաղաքականության արդյունքում այսօր քայլեր են տարվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում փոքր կենտրոններ ստեղծելու ուղղությամբ: Մենք մոտ ժամանակներս արդեն ականատես կլինենք նաև այդ հանգստի գոտիների բացմանը: Իսկ ընդհանրապես, որպես առաջնահերթություն, մեր խնդիրն է համաչափ զարգացում ապահովել ողջ Երևան քաղաքում»,-շեշտել է քաղաքապետը:

Աշխատանքային շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը հետևել է նաև Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասում արդեն ավարտին մոտեցող խաղահրապարակներից մեկի բարեկարգման ընթացքին, որից հետո այցելել է Ջրաշենի առաջին և երրորդ փողոցներ` տեղում ծանոթանալու ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Շուրջ 400 մ երկարություն ունեցող գրունտային այս ճանապարհն առաջին անգամ է ասֆալտապատվելու: Քաղաքապետը հանձնարարել է լուրջ ուշադրություն դարձնել աշխատանքների կատարման ընթացքին:

Շրջայցից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ ու հանձնարարել խստորեն հետևել քաղաքապետարանի ծրագրերով ընթացող աշխատանքների համակարգված կազմակերպմանն ու դրանք սահմանված ժամկետներում և որակով իրականացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում