Սոցիալական մեդիայի ի հայտ գալուն և շոու բիզնեսի զարգացմանը զուգընթաց, հայրիկների անհանգստությունն իրենց դուստրերի նկատմամբ մեծացել է:Այս մասին են վկայում նոր հետազոտության տվյալները: Պատճառն այն է, որ նրանք վախենում են կորցնել վերահսկողությունը նրանց նկատմամբ, որոնց սոցիալական կյանքը ղեկվարվում է սոցիալական մեդիայի կողմից:
Հարցումներն անցկացրել է Աղջիկների դպրոցների ասոցացիան՝ Հայրերի օրվա առիթով, ցանկանալով պարզել հայրերի դերը դուստրերի կրթության հարցում: Բացի այդ՝ հայրերը վախենում են, որ սերիալները աղջիկների համար սովորական կդարձնեն մի սիրավեպից հեշտությամբ անցումը մյուսին:
Դպրոցի ուսուցիչները հայտնել են, որ հայրերն ու մայրերը հավասարապես են հետաքրքրված երեխաների կրթությամբ, սակայն հայրերն ավելի հակված են զանգահարել ուսուցչին ու հարցնել երեխայի վարքի մասին՝ կասկածելի բան նկատելու դեպքում:








































