Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ուոլ սթրիթից` ռեգիոնալ ստրիպտիզ

Իրանի պաշտպանության նախարարը Ադրբեջան կատարած այցի ընթացքում մի քանի ուշագրավ հայտարարություն է արել, եւ արձանագրվել են մի քանի ուշագրավ իրողություններ: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Իրանի նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է, որ Իրանը կողմ է Ղարաբաղի հարցի լուծմանը միջազգային իրավունքի եւ տարածքային ամբողջականության շրջանակում, եւ դեմ է «ցանկացած օկուպացիայի»: Եթե նման հայտարարությունները ունեն դիվանագիտական բազմիմաստ ենթատեքստեր եւ կարելի է մեկնաբանել տարբեր կերպ, եւ եթե դրանք նախկինում էլ հնչել են տարբեր համատեքստերում, ապա իրանա-ադրբեջանական ռազմական գործակցության երանգները, որոնք ի հայտ են եկել այցի ընթացքում, բավականաչափ նոր են: Մասնավորապես` խոսք է գնում Ադրբեջանի եւ Իրանի միջեւ ռազմատեխնիկական գործակցության մասին, եւ տեղեկություններ կան համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ: Այս իրողությունն, ըստ էության, գալիս է վկայելու, որ արդեն անցյալում են այն ժամանակները, երբ տարածաշրջանի հանրապետություններից Իրանի տնտեսա-քաղաքական թիվ մեկ գործընկեր դիտվում էր Հայաստանը` այն պարզ պատճառով, որ ի տարբերություն մյուս անմիջական հարեւան Ադրբեջանի, Հայաստանի հետ Իրանը չուներ գրեթե ոչ մի խնդիր: Բայց այժմ տեսնում ենք, որ Իրանի եւ Ադրբեջանի ռազմաքաղաքական գործակցությունն ընդլայնվում է, ինչի ֆոնին հայ-իրանական համագործակցությունը, մեղմ ասած, երեւակվում է բավական խամրած, առանց որեւէ նշանակալից քաղաքական իրադարձության: Սակայն երբ փորձում ենք հասկանալ այս ամենի պատճառները, ապա ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանն այսօր Իրանի համար ունի շատ ավելի մեծ նշանակություն: Բանն այն է, որ ռուս-իրանական հարաբերության նկատելի սառեցման պայմաններում Ադրբեջանը Իրանի համար դառնում է այն դաշտը, որի միջոցով Իրանը կձգտի որոշակիորեն բարձրացնել սեփական կշիռը ի հակառակ տարածաշրջանում ռուսական հավակնությունների: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանն էլ Իրանի հետ համագործակցության միջոցով կփորձի բարձրացնել սեփական գինն ու կշիռը Ռուսաստանի եւ ձեռքի հետ էլ նաեւ Արեւմուտքի աչքում: Հայաստանի հետ համագործակցությամբ Իրանը բացարձակապես չէր կարող նմանօրինակ լուրջ քաղաքական կոմբինացիաների հավակնել, քանի որ Հայաստանը դրանց համար դարձել է բացարձակապես անպիտան երկիր, ավելի ու ավելի ընկղմվելով ռուսական ազդեցության տիրույթում: Հայաստանի իշխանությունը անփառունակ կերպով սպառեց նաեւ իրեն տարածաշրջանային նշանակություն տված միակ գործընթացը` հայ-թուրքական կարգավորումը, եւ այսօր Հայաստանի արտգործնախարարին մնում է միայն հոդվածներ հրապարակել «Ուոլ Սթրիթ ջորնըլում» կամ այլ հեղինակավոր պարբերականներում, եւ մտավոր ստրիպտիզի սեանսներ ցույց տալով` հազարերորդ անգամ կրկնել, թե աշխարհը վկա` Հայաստանն արել է իրենից հասանելիքը, իսկ Թուրքիան խախտել է պայմանավորվածությունները: Դա է մնացել Հայաստանի, այսպես կոչված, նախաձեռնողական քաղաքականությունից, որի արդյունքում Հայաստանը Հարավային Կովկասում հայտնվել է այնպիսի իրավիճակում եւ հոգեվիճակում, ինչպիսին հանրահայտ ֆիլմի` «Խաղալիքի» հերոսը, երբ գիշերանոցով հայտնվեց բարձրաշխարհիկ ճաշկերույթի սրահում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում