Եգիպտոսի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ տեղի ժամանակով ժամը 14:00-ից սկսվել է «լռության ընթացքը»:
Այդ պահից սկսված՝ երկրում արգելվում է թեկնածուների օգտին քարոզչությունը, նախընտրական ցույցերը և մամուլի ասուլիսները: Ընտրությունների հարցով բարձրագույն հանձնաժողովը զգուշացրել է, որ այդ արգելքին չհետևողները կպատժվեն ամենախիստ ձևով:
Բացի այդ, կեսօրից իշխանությունները Եգիպտոսի ոստիկանության օգնությամբ սկսում են փողոցները մաքրել քարոզչական պաստառներից:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 16-17-ին, որում կմրցեն երրկիր նախկին վարչապետ Ահմադ Շաֆիկը և «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչ Մուհամմադ Մուրսին:









































