ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանին հայտնի չեն առանց ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ ԱՄՆ մտադրությունները, հաղորդում է RBK.ն:
«Ամերիկացիներն իրոք սիրում են խոսել, որ բոլոր տարբերակները սեղանի վրա են, բայց որևէ պաշտոնական հայտարարություն միակողմանի գործողություններ ձեռնարկելու մասին ես չեմ լսել»,- ասել է արտգործնախարարը:
Նա հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգներն ապագայում զերծ կմնա ուժի կիրառումից և չի արհամարհի ՄԱԿ-ի ԱԽ որոշումը:
Լավրովը նաև կոչ է արել Սիրիայի հակամարտող կողմերին և արտաքին ուժերին՝ հրաժարվել երկրում տիրող իրավիճակի վրա ազդելուց և հետևել ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրին:











































