Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ հունիսի 20-ին Եվրախորհրդարանում կազմակերպվելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված լսումներ: Այս մասին հայտարարել է ադրբեջանցի պատգամավոր Ֆուադ Մուրադովը:
Վերջինիս խոսքով՝ լսումներին ներկա է գտնվելու ադրբեջանցի պատգամավորների խումբը: Մուրադովը հավելել է, որ իրենք միջազգային հանրությանը կներկայացնեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշումը:








































