Իսպանիայի հավաքականի հարձակվող Ֆերնանդո Տորեսն իր ակտիվում գրանցեց ազգային թիմի կազմում հեղինակած 30-րդ գոլը. դա «Եվրո-2012»-ի խմբային փուլի շրջանակներում կայացած Իռլանդիայի հավաքականի հետ հանդիպման 70-րդ րոպեին խփած գոլն է: Իսպանիա-Իռլանդիա հանդիպումը 28-ամյա Տորեսի` Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրած 95-րդ խաղն էր:
Կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն իր ակտիվում գրանցեց Իսպանիայի հավաքականի կազմում հեղինակած 10-րդ գոլը` Իռլանդիայի ազգային թիմի հետ հանդիպման 83-րդ րոպեին: Իռլանդացիների հետ հանդիպումը 25-ամյա Ֆաբրեգասի համար ազգային թիմի կազմում անցկացրած 65-րդ հանդիպումն էր:






































