ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահի հետ, հաղորդում է Reuters-ը:
Բանակցությունների մանրամասները չեն հաղորդվում, սակայն նրանք խոսել են Սիրիայի ճգնաժամի շուրջ ձևավորված միջազգային լարվածության մասին: Սաուդյան Արաբիան ակտիվորեն աջակցում է Սիրիայի ընդդիմությանը և բազմիցս հանդես է եկել նրան ուղղակիորեն աջակցելու օգին:











































