Եվրոպայի առաջնության ժամանակ մրցակցի դարպասը գրավելուց հետո Դանիայի ազգային հավաքականի հարձակվող Նիկլաս Բենդտները հետաքրքիր տոնակատարություն է կազմակերպել: «Արսենալ»-ի ռմբարկուն Պորտուգալիայի դարպասը երկրորդ անգամ գրավելուց հետո ցուցադրել է իր վարտիքը, որի վրա դաջված է եղել իռլանդական Paddy Power բուքմեյքերական գրասենյակի անվանումը: Ֆուտբոլիստը կարող է պատժվել այդ գրասենյակը գովազդելու համար:
«Մենք ուրախ ենք Նիկլասի համար: Անկասկած, մրցակցի դարպասը 2 անգամ գրավելու գործում նրան օգնեց մեր վարտիքը»,- հայտարարել է ֆիրմայի ներկայացուցիչը:
Սակայն ՈւԵՖԱ-ում այդ հարցի շուրջ այլ կարծիք կա. Բենդտների գործողությունները որակվում են որպես մրցաշարի ընթացքում գովազդի կանոնների խախտում: Այդ կանոնների համաձայն` ֆուտբոլիստներին արգելված է գովազդի տարրեր կրել հագուստի վրա:








































