Իսպանական մամուլի տեղեկացմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ձեռք բերել Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի իրավունքները:
Պորտուգալացի մասնագետը պատրաստվում է հզորացնել Խաբի Ալոնսոյի և Սամի Խեդիրայի հետ մրցակցությունը, քանի որ Լասան Դիարան որոշում է կայացրել անպատճառ լքել «արքայական ակումբ»-ը: Ինչ վերաբերում է Նուրի Շահինին, ապա նրա գործողությունները Մոուրինյոն այնքան էլ համոզիչ չի համարում:
«Ռեալ»-ը գլխավորելուց անմիջապես հետո Մոուրինյոն ակումբի ղեկավարներին է դիմել Շվայնշտայգերի իրավունքները ձեռք բերելու խնդրանքով: Վերջինս, սակայն, լավ է զգում «Բավարիա»-ում, որի հետ մինչև 2016 թվականը պայմանագիր է ստորագրել:









































