Ռուսական կողմն անհանգստացած է Կենտրոնական Ասիայում ԱՄՆ ներկայության պահպանման հեռանկարներով: Այս մասին, ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Մեզ համար անհասկանալի է՝ ինչու է ԱՄՆ-ին պետք պահպանել բազաները, եթե պատասխանատվությունը հանձնվում է աֆղանական ուժերին»,- ասել է դիվանագետը:
Հիշեցնենք, օտարերկրյա զորքերը ԱՄՆ-ի գլխավորությամբ Աֆղանստանից դուրս կբերվեն 2014թ.: Նախատեսվում է, որ ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո երկրի անվտանգությունը կպաշտպանեն ավելի քան 300 հազար աֆղան զինվորականներ և ոստիկաններ:









































