Saturday, 27 06 2026
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ

Աֆղանստանից դուրս գալով՝ ԱՄՆ-ը ցանկանում է ռազմական տեխնիկան թողնել ՀԱՊԿ երկրներին. «Կոմերսանտ»

2014թ. հետո ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի զորքերի՝ Աֆղանստանից դուրս գալուց հետո ամերիկյան ռազմական տեխնիկան կարող է մնալ Միջին Ասիայի պետություններում, գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը:

Թերթին հայտնի է դարձել, որ Պենտագոնը այդ հարցով փակ բանակցություններ է վարում Ղրղըզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ: Այդ ծրագրի իրագործումը ԱՄՆ-ին հնարավորություն կտա Մոսկվայի թիկունքում ամրապնդել ռազմական համագործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամների հետ:

Ռուսաստանի դիվանագիտական շրջանակներում թերթի աղբյուրը այդ տեղեկությունն ընդունել է «ծայրահեղ շփոթվածությամբ»: «Ռուսաստանի համար այդպիսի սցենարը միանգամայն անընդունելի է, քանի որ այն հակասում է Կենտրոնական Ասիայի մեր գործընկերների հետ պայմանավորվածություններին և ակնհայտորեն հակասության մեջ մտնում ՀԱՊԿ շրջանակներում համաձայնագրերին»,- ասել է «Կոմերսանտի» զրուցակիցը:

Նա հայտնել է, որ խոսքը զրահամեքենաների, ծանր տեխնիկայի տեղափոխման թրեյլերների մասին է: Բացի դրանից՝ Պենտագոնը պատրաստ է Աֆղանստանի հարևաններին տալ բժշկական սարքավորումներ, կապի, հրդեհամարման միջոցներ, ինչպես նաև շարժական մարզասրահներ և ռազմական կենցաղի ապահովման համար այլ սարքավորումներ:

Մոսկվայի համար նման սցենարի իրականացումը կնշանակի, որ սպառազինության կենտրոնասիական շուկայում կառաջանա նկատելի ամերիկյան սեգմենտ, գրում է պարբերականը:

Դա իր հետ կբերի մասնագետների ուսուցման, պահեստամասերի մատակարարման, արդիականացման պահանջարկ, ինչը կհանգեցնի այն բանին, որ ՀԱՊԿ-ում Մոսկվայի գործընկերները կհարմարվեն ամերիկյան ռազմական տեխնիկային:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում