Thursday, 11 06 2026
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ

ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանի վարկանիշը 30 տոկոս է. սոցիոլոգ (տեսանյութ)

ԼՂՀ-ն կարող է հանդես գալ որպես տարածաշրջանի ամենաժողովրդավար ու քաղաքակիրթ երկիրը. այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ ընդգծելով, որ կոնկրետ նախագահական ընտրություններից առաջ այնտեղ կաշառք բացարձակապես չի բաժանվում:

Խոսելով Արցախում հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների մասին՝ նա բավական խորքային զարգացում որակեց դաշնակցական Վիտալի Բալասանյանին չսատարելու և Բակո Սահակյանին աջակցելու որոշում կայացնելու փաստը:

«Մայիսի 26-27-ը Ստեփանակերտում, 6 շրջկենտրոններում և 14 գյուղերում բնակվող մոտ 1000 չափահասների շրջանում անցկացված սոցհարցման արդյունքներով` մարդկանց 86,7 տոկոսը կարծում է, որ Բակո Սահակյանն արել է ի պաշտոնե պահանջվածը և ավելին, 10,5 տոկոսը մտածում է, որ նա արել է պահանջվածից քիչ, իսկ 2,8 տոկոսը՝ որ ոչինչ չի արել, միայն վնաս է բերել»,- ասաց նա:

Ադիբեկյանի խոսքով` վերջին տարիներին ԼՂՀ-ում թոշակառուների թվաքանակը իջել է 15 տոկոսի: «Արցախում այսօրվա դրությամբ ավելի քան 350 համայնք կա, կառուցվել է 8 նոր հյուրանոց, ՀՆԱ-ն աճել է 2,4 անգամ, աշխատավարձերը ավելացել են, աղքատների թիվը՝ նվազել:

Իրենց աղքատ են համարել հարցված ընտանիքների 19, համեստ՝ 73, ունևոր՝ 8 տոկոսը: Տասը ընտանիքներից մեկը, այսինքն՝ աղքատ ընտանիքների կեսը մնում է ծանր նյութական վիճակում, տասից չորսը՝ ոչ լավ-ոչ վատ, իսկ մնացած չորս-հինգը գոհ են իրենց կյանքից»,- ասաց նա:

Սոցիոլոգի տեղեկացմամբ` ԼՂՀ ներկայիս նախագահ, նախագահի թեկնածու Բակո Սահակյանը մեծ ժողովրդականություն և աջակցություն է վայելում: «Թեկնածուների վարկանիշը հետևյալն է. Բակո Սահակյան՝ 30 տոկոս, Վիտալի Բալասանյան՝ 3,5 տոկոս, Արկադի Սողոմոնյան՝ 1,5 տոկոս: Ընդ որում, ընտրություններին պարտադիր մասնակցելու պատրաստակամություն է հայտնել արցախցիների 84,3 տոկոսը: Մարդկանց 4,5 տոկոսն ասել է, որ հնարավոր է՝ մասնակցի, իսկ չմասնակցելու մասին հայտարարել է ԼՂՀ բնակչության 5 տոկոսը»,- ասաց սոցիոլոգը:

Ահարոն Ադիբեկյանի կարծիքով` կարևոր է նաև այն, թե ում են արցախցիները վստահում ԼՂ հիմնախնդրի հարցի լուծումը: «Ըստ այդմ, Բակո Սահակյանին վստահում է 24,7, Սերժ Սարգսյանին՝ 18,7, Ռոբերտ Քոչարյանին՝ 2,8 տոկոսը»:

Ամփոփելով՝ Ադիբեկյանը նշեց, որ իր անցկացրած սոցհարցման տվյալներով` Ղարաբաղի ցանկալի կարգավիճակի մասին թվային ցուցանիշները հետևյալն են. ԼՂՀ-ի՝ լրիվ անկախ պետություն լինելուն կողմ է բնակչության 44 տոկոսը, Հայաստանին միանալու կողմնակից է կրկին 44 տոկոսը, 8,8 տոկոսը ցանկանում է, որ ԼՂՀ կարգավիճակը մնա` ինչպես կա: Եվ միայն հարցվածների 0,2 տոկոսն է ցանկություն հայտնել վերադարձ Ադրբեջան՝ առավելագույն ինքնավարությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում