Սուդանը և Հարավային Սուդանը հաջորդ շաբաթ վերսկսում են բանակցությունները՝ ուղղված երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին լրագրողներին հայտնել է Սուդանի ԱԳՆ ներկայացուցիչ Ալ-Օբեյդ Մորավան:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նրա խոսքով՝ լիակատար պատերազմը կանխելուն ուղղված խորհրդակցությունները տեղի կունենան հունսիի 19-ին Աֆրիկյան միության միջնորդությամբ Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբեում:
Հիշեցնենք, անցյալ շաբաթ հերթական միջսուդանկան բանակցությունները սահմանային ապառազմականացված գոտի ստեղծելու ուղղությամբ ավարտվեցին անարդյունք:
Երկու պեետություններն այս տարվա ապրիլին կանգնած էին քաղաքացիական պատերազմի եզրին՝ կապված նավթով հարուստ Հելգիգ շրջանում վերահսկողություն սահմանելու հետ: Հակամարտության պատճառով տեղի ունեցան մի շարք բախումներ՝ մարդկային մեծաթիվ զոհերով:










































