Monday, 08 06 2026
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
22:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները

Սիսիանի բուքը, տիկին Կարինեն և «Ոսմարը»

Ծննդով կապանցի Կարինե Սողոմոնյանը ամուսնացել ու բնակվում է Երևանում: Հաճախ է լինում Կապանում: «Սովորաբար 4-5 ժամում տեղ էինք հասնում, բայց այսօր չգիտեմ` ինչ անեծք էր, 6 ժամ միայն ճանապարհին մնացինք»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց տիկին Կարինեն: Վերջինս երեքամյա որդու հետ էր ու Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Գորիս-Սիսիան հատվածը փակ լինելու պատճառով ստիպված էր ժամերով սպասել:

Ինչպես պատմեց Կ. Սողոմոնյանը, վախ բոլոր ուղևորների մոտ կար, «Անհանգիստ էինք ու չգիտեինք` ինչ է կատարվում: Միայն քամու ձայնն էինք լսում: Մեկ էլ ձյունը թափով լցվում էր մեքենայի վրա»,- ասում է նա: Մեկ-մեկ իջնում էին մեքենայից, բայց մոտակայքում գոնե սննդի կետ չկար, որ մտնեին:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան ժամը 4-ից փակ է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Գորիս-Սիսիան հատվածը: Մոտ 13 ժամ փակ մնալուց հետո, ժամը 17-ից ժամանակավորապես վերականգնվեց երթևեկությունը, այն էլ միակողմանի: Ճանապարհի այդ հատվածը սպասարկող Գորիսի «Ոսմար» ընկերության աշխատակիցներն ու 8 կտոր տեխնիկան` ձյունամաքրիչներ, տրակտորներ, քարշակներ ճանապարհի այդ հատվածում են: Ինչպես մեզ տեղեկացրին ընկերության հերթապահությունից, ժամը 00.30-ի դրությամբ ճանապարհը դժվարանցանելի է: «Ուժեղ քամին շարունակվում է, բուք է, ինչը դժվարացնում է աշխատանքը: Ֆիզիկապես հնարավոր չի մաքրել, չեն հասցնում: Կես մետրից ավել ձյուն է լցվել մայրուղին»,- ասաց հերթապահը: Նրա խոսքով, կուտակումներ կան, ընկերության քարշակները մեքենաներին ձգելով հանում են վտանգավոր գոտուց: Չի բացառվում, որ ճանապարհի այդ հատվածը գիշերը կրկին լրիվ փակվի:

«Ոսմար»-ի աշխատակիցները ամբողջ գիշերը հերթապահելու են այդ հատվածում: Սյունիքի փրկարարական ծառայությունից էլ տեղեկացանք, որ այս պահի դրությամբ փրկարարների անհրաժեշտություն չի զգացվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում