ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը և Մոսկվայում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջաջին հինգշաբթի օրը քննարկել են իրանական միջուկային հարցի շուրջ Թեհրանի և «Վեցնյակի» միջև բանակցությունների նախապատրաստությանը վերաբերող հարցեր։
ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ քննարկվել են հունիսի 18-19-ը Մոսկվայում կայանալիք բանակցությունների նախապատրաստության հարցեր:
Հինգշաբթի օրը Ռյաբկովը հանդիպել է նաև ԱՄՆ դեսպան Մայքլ Մակֆոլի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: