Thursday, 25 06 2026
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
ԵԱՏՄ պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա․ վարչապետ
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
10:30
Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ
10:20
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
10:10
Վենեսուելայում զոհվել է առնվազն 32 մարդ
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
09:50
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
09:40
Ուժեղ երկրաշարժեր՝ Վենեսուելայում. հնարավոր է՝ մեծ թվով զոհեր լինեն
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
09:20
Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»
09:10
Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
08:50
ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը
Լարսը բաց է
08:30
Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածել

ՌԴ իշխանությունները պատժամիջոցներ են կիրառում ընդդիմադիրների նկատմամբ. HRW

Human Rights Watch (HRW)-ը չի բացառում ՌԴ իշխանությունների հնարավոր պատժամիջոցներն ընդդիմադիրների, մասնավորապես՝ «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովի նկատմամբ:

Այս մասին նշվում է իրավապաշտպան կազմակերպության հաղորդագրության մեջ, որն ամփոփում էր մայիսի 12-ին Մոսկվայում անցկացված «Միլիոնների երթի» արդյունքները:

«Տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ դուրս էին եկել ազատության լոզունգներով: Երթի ու միտինգի շրջան էին ուղարկվել ոստիկանության զգալի ուժեր, ինչը, սակայն, անհարիր էր խաղաղ հավաքի ֆոնին»,- ընդգծվում է հայտարարության մեջ:

Ընդ որում՝ կազմակերպությունում նշում են, որ «անցած շաբաթ միտինգների ու ցույցերի մասին օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, որոնք ցուցադրաբար տուգանքներ են սահմանում առաջին հերթին դրանց կազմակերպիչների նկատմամբ, ստիպում էին մարդկանց պուրակով երթի ժամանակ հատկապես զգուշավոր լինել, որպեսզի չտրորեն խոտածածկը ու այդ կերպ իշխանություններին իրենց հանդեպ պատժամիջոցներ կիրառելու առիթ չտան»:

Ինչպես նկատում են HRW-ում, «ցուցարարների տրամադրությունը մռայլ էր նախորդ օրվա իրադարձությունների պատճառով, երբ իրավապահ մարմինները խուզարկություններ էին կատարել ընդդիմության ղեկավարներ Ալեքսեյ Նավալնիի, Սերգեյ Ուդալցովի, Իլյա Յաշինի, Քսենյա Սոբչակի, Բորիս Նեմցովի բնակարաններում»:

«Սակայն հապշտապ կերպով օրենսդրության խստացումը ու նախորդ խուզարկություններն ավելի շատ նման էին ընդդիմության ճանաչված ղեկավարներին չեզոքացնելուն և հաջորդ օրվա բողոքի երթի բոլոր հնարավոր մասնակիցներին վախեցնելուն ուղղված քայլերի»,- նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը չի գնացել հարցաքննության ու միացել է ցուցարարներին՝ հայտարարելով, որ «դա իր համար սկզբունքային է, ու քննիչները թող սպասեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում