Նորվեգիացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի մայրը սարսափահար է եղել իր որդու պատճառով, երբ վերջինս ընդամենը 4 տարեկան էր։
Օսլոյում տեղի ունեցող դատավարության ժամանակ պարզ է դարձել, որ Բրեյվիկը մանուկ հասակում ունակ չի եղել ուրախանալու: Մոր խոսքերով՝ Բրեյվիկը երեխա ժամանակ ծիծաղում էր ամեն անգամ, երբ մայրը փորձում էր նրան որևէ բան արգելել։
Mail Online-ը հաղորդում է, որ մայրը սարսափահարէ եղել նաև 23 տարի անց, երբ Բրեյվիկը 2006 թվականին տուն վերադառնալով՝ փորձել է համբուրել նրա շրթունքները:
Մարդասպանի մայրն ասել է, որ տղայի հետ ապրելու ժամանակ իրեն թվացել է, թե ինքը բանտում է գտնվում:








































