Իսրայելական տանկերը կրակ են բացել Գազայի ահաբեկիչների վրա: Այս մասին հաղորդում է NEWSru.co.il-ը:
Համաձայն ստացված տեղեկությունների` հրաձգության հետևանքով վիրավորվել է երկու մարդ:
Պատահարը տեղի է ունեցել Գազայի հարավում` Հան-Յունիս քաղաքի մոտակայքում: Պաղեստինյան տեղեկատվական գործակալությունները հայտնում են, որ իսրայելական զինվորականները կրակ են բացել ֆերմերների վրա, ընդ որում՝ մարտը վարել են ոչ թե տանկերը, այլ հրետանին:
Իսրայելի պաշտպանության բանակում պարզում են այդ տեղեկությունները:
Այսօր ավելի վաղ պաղեստինյան դիպուկահարը կրակ է բացել այն տրակտորի վրա, որն ընթացել է միջգյուղական ճանապարհով: Փամփուշտներից մեկը կոտրել է դիմային ապակին, սակայն վարորդը չի տուժել:








































