Daily Mail–ի տեղեկությունների համաձայն` Լոնդոնի «Չելսի»-ն հետաքրքրված է «Նյուքասլ»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Հաթեմ Բեն Արֆայի ծառայություններով: «Արիստոկրատներ»-ի ներկայացուցիչները «Նյուքասլ»-ի ղեկավարներին 22.3 մլն եվրո են առաջարկում ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Սակայն վերջիններս ֆուտբոլիստի իրավունքների դիմաց ցանկանում են առնվազն 32.3 մլն ստանալ:
2011/12 թվականների մրցաշրջանում Բեն Արֆան «Նյուքասլ»-ի կազմում 33 հանդիպում է անցկացրել և 6 գոլ հեղինակել:
«Չելսի»-ն արդեն ձեռք է բերել «Վերդեր»-ի գերմանացի կիսապաշտպան Մարկո Մարինի և «Լիլլ»-ի բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի իրավունքները:








































