Եգիպտոսի սահմանադրական դատարանը ոչ լեգիտիմ է ճանաչել երկրի խորհրդարանի մեկ երրորդը։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Նման որոշումը նշանակում է, որ անհրաժեշտ է ամբողջությամբ ցրել երկրի խորհրդարանը:
Դատարանի որոշման համաձայն՝ թեկնածուների մեծամասնական ընտրություններում (նրանք զբաղեցնում են խորհրդարանի տեղերի 30 %-ը) խախտվել է մրցակցության սկզբունքը: Այդ որոշումը նշանակում է, որ անհրաժեշտ են նոր ընտրություններ, որոնց ժամանակ կորոշվի պատգամավորական մանդատների մեկ երրորդի ճակատագիրը: Գործող խորհրդարանի աշխատանքները կարող են կասեցվել մինչև նոր պատգամավորների ընտրությունը:
Տարեսկզբին երկրում տեղի ունեցած ընտրություններում «Մուսուլման եղբայրները» ստացան ձայների մեծամասնությունը և զբաղեցնում են խորհրդարանական տեղերի 38 %-ը: Երկրորդ տեղում սալաֆիական «Ալ-Նուր» կուսակցությունն է՝ 29 %-ով, երրորդ տեղում «Վաֆդն» է:











































