Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2.4 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 414.46 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.75 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.52-ով և կազմել 415.12 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 415.5-418 դրամով, գնում՝ 411-414 դրամով:









































