Այսօր դիմորդները կարող էին բողոքարկել ռուսաց լեզվի քննության արդյունքները: Aravot.am-ը այցելել է Երևանում այդ առարկայի գծով ձևավորված միակ քննակենտրոն՝ ԵՊՀ: ԳԹԿ ներկայացուցիչ Անահիտ Կարապետյանը լրատվամիջոցի հետ զրույցում տեղեկացրել է, որ բողոքարկել է ընդամենը 4 դիմորդ, ընդ որում, նրանցից մեկը նույնիսկ խնդրել է իրեն մի բան «հորինել»՝ բողոքարկելու համար, ակնկալիքով, որ գուցե մի բան ստացվի, քանի որ դիմորդը վաստակել էր 7.25 և նրան 0.25 էր պակասում՝ հաղթահարելու դրական միավորի շեմը:
Նշենք, որ վաղը կկայանա օտար լեզուների միասնական քննությունը, դիմորդները քննություն կհանձնեն անգլերեն (8173 դիմորդ), ֆրանսերեն (447 դիմորդ), գերմաներեն (521), իսպաներեն (25), իտալերեն (4) և պարսկերեն (5) լեզուներից:











































