Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան Վաշինգտոնում տեղի ունեցած թուրք-ամերիկյան խորհրդի նիստի ժամանակ անդրադարձել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարի խնդրին.
«ԱՄՆ-ը PKK-ի դեմ պայքարում շարունակելու է աջակցել Թուրքիային: Սակայն տվյալ հարցում մեր դիրքորոշումը հետևյալն է. ռազմական ճանապարհով անհնար է հասնել խնդրի տևական կարգավորմանը: Այս խնդիրը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով:
Ես ցանկանում եմ հստակ հայտարարել, որ քանի դեռ PKK-ն շարունակում է Թուրքիայում սպառնալ մարդկանց, Թուրքիան կշարունակի անհրաժեշտ հակաքայլեր ձեռնարկել այդ սպառնալիքին դիմագրավելու համար»:











































