Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանին: Այս մասին հայտնում է Panorama.am-ը:
Հավաստի աղբյուրներից«Փաստինֆո» գործակալությանը հայտնի է դարձել ՝ Ս.Հովհաննիսյանը կասկածվում է մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով և պատվերով սպանություն նախապատրաստելու մեջ:
Ըստ նույն աղբյուրի՝ խոսքը վերաբերում է դատապարտյալների միջոցով մեկ այլ դատապարտյալի սպանություն նախապատրաստելու մասին:









































