Պորտուգալիայի ազգային թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն իր կարծիքն է հայտնել Դանիայի հավաքականի հետ տեղի ունեցած հանդիպման մասին և ամփոփել խաղի արդյունքները:
«Զգում եմ, որ կարող էի ավելի լավ խաղ ցուցադրել: Բազմաթիվ գոլային պահեր բաց թողեցի: Բայց, ցանկացած դեպքում, կարևորը մեր թիմի հաղթանակն էր:
Պետք է հաղթանակ տանենք նաև առաջիկա հանդիպմանը և անցնենք մրցաշարի հաջորդ փուլ»,- Ռոնալդուին մեջբերում են պորտուգալացի լրագրողները:









































