Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը մեկնաբանել է ոչ վաղ անցյալում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի արած այն հայտարարությունը, որում ասվում էր, որ Թուրքիան, սահմանային միջադեպերի կապակցությամբ ցավակցություն հայտնելով ադրբեջանական կողմի զոհերին, նույնը չի անում Հայաստանի պարագայում:
«Ադրբեջանի հետ Հայաստանի համեմատվելը տեղին չէ: Ադրբեջանի հետ համեմատվելուց առաջ Հայաստանը նախ թող լքի օկուպացված տարածքները: Հայաստանը նախևառաջ թող հետ քաշվի միջազգայնորեն ճանաչված սահման և հետո նոր հանդես գա այդպիսի հայտարարություններով:
Ադրբեջանական տարածքները օկուպացված են, և դրանց վերադարձման պայքարը շարունակվելու է: Թուրքիան չի ցանկանում, որ կողմերը կորուստներ կրեն, թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմը: Մենք մշտապես հանդես ենք գալիս տարածաշրջանի խաղաղության օգտին»,- ասել է նա:









































