Պորտուգալիայի ընտրանու գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն հայտարարել է, որ Դանիայի հավաքականի հետ հանդիպմանը պորտուգալացիները կամային հաղթանակ տարան:
«Եթե խաղն ավարտվեր 2:2 հաշվով, անարդարացի կլիներ: Դանիացի ֆուտբոլիստները հաջողությամբ ավարտեցին մեր դարպասի մոտ ստեղծված առաջին գոլային պահը: Բայց մենք ձգտում էինք ոչ թե ցանկացած գնով պահպանել նվազագույն առավելությունը, այլ ցանկանում էինք 3-րդ գոլը խփել:
Խաղի վերջում իմ սաները բարձր կամային հատկանիշներ ցուցաբերեցին, և մենք հաղթեցինք»,-ասել է Բենտուն մամլո ասուլիսի ժամանակ:









































